Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 586 ով, բուժվածներինը՝ 312-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 4 հազար 965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առողջացածների թիվն ավելացել է 312-ով, գրանցվել է մահվան 16 նոր դեպք:

Այսպիսով, մարտի 21-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183 հազար 713 դեպք, որոնցից 168 հազար 289-ն` առողջացած, 3 հազար 348-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել է 804 հազար 602 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 857 է:

COVID-19-ից այս պահին բուժում է ստանում 11 հազար 219 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG