Մատչելիության հղումներ

ՀՓՇ խորհուրդը վերահաստատել է, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը


«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր խորհրդի նիստ է անցկացրել:

Քննարկելով ստեղծված քաղաքական իրավիճակը՝ շարժման խորհուրդը վերահաստատել է, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակադրումները:

Շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրությանը կից լուսանկարներում չկան «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ արտահերթ ընտրությունների կգնան նաև Փաշինյանի վարչապետության օրոք:

Շարժումն ի սկզբանե պահանջում էր վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարություն` Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, ապա արտահերթ ընտրություններ:

Խորհրդարանական ուժերը, ըստ էության, արդեն հայտարարել են հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

XS
SM
MD
LG