Մատչելիության հղումներ

Արտասահմանցի մարզասերները ներկա չեն լինի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին


Օլիմպիական օղակների արձանը Ճապոնիայի Օլիմպիական կոմիտեի կենտրոնակայանի մոտ, Տոկիո, 24 մարտի, 2020թ.
Օլիմպիական օղակների արձանը Ճապոնիայի Օլիմպիական կոմիտեի կենտրոնակայանի մոտ, Տոկիո, 24 մարտի, 2020թ.

Միջազգային օլիմպիական կոմիտեն, միջազգային պարալիմպիկ կոմիտեն, Ճապոնիայի կառավարությունը, Տոկիոյի քաղաքապետարանը և տեղական կազմակերպություններն այսօր հայտնել են, որ կայացրել են համատեղ որոշում, ըստ որի այս տարվա ամռանը կայանալիք Ամառային օլիմպիադային օտարերկրացի մարզասերներ ներկա չեն լինի:

Ամառային օլիմպիադան պետք է տեղի ունենար անցյալ տարի, սակայն կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հետաձգվել է:

Օլիմպիադայի բացումը նախատեսված է այս տարվա հուլիսի 23-ին: Օլիմպիական ջահի ավանդական փոխանցավազքի արարողությունը մեկնարկելու է Ֆուկուշիմայում, որտեղ տասը տարի առաջ ատոմակայանի խոշոր վթար է տեղի ունեցել:

Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտնել է, որ ցավով է ընդունել օտարերկրացիների մուտքն արգելելու որոշումը, որի միակ նպատակն է կանխել կորոնավիրուսի հնարավոր տարածումը: Կազմկոմիտեի նախագահ Տոշիրո Մուտոն հավաստիացրել է, որ տոմսեր ձեռք բերած օտարերկրացի մարզասերներն անպայման հետ կստանան գումարը: Նրա փոխանցմամբ, ընդհանուր հաշվով վաճառվել է 630 հազար տոմս:

Ճապոնիայում կորոնավիրուսից մահացել է մոտ 8 հազար 800 մարդ:

XS
SM
MD
LG