Մատչելիության հղումներ

ԵՄ երկրներում կորոնավիրուսի երրորդ ալիքն է, պնդում է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը


Եվրամիության երկրներում կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքն է, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը։

«Մենք մտնում ենք ծանր փուլ, տնտեսությունը լրջորեն կտուժի այս իրավիճակից»,- ասել է դաշինքի գործադիր մարմնի պաշտոնյան՝ կոչ անելով Եվրամիության անդամ երկրներին թափ հաղորդել պատվաստման տեմպերին։ Դանա Սպինանտի խոսքով` Բրյուսելի նպատակն է պատվաստել Եվրամիության բնակչության 70 տոկոսին։

Եվրամիության երկրների շուրջ 447 միլիոն բնակչությունից մինչ օրս պատվաստվել է ընդամենը շուրջ 54 միլիոնը։

XS
SM
MD
LG