Մատչելիության հղումներ

Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը


Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի առաջնորդն անընդունելի է որակել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին և ողջունել Վլադիմիր Պուտինի պատասխանը։

«Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, ով ինքն է հաճախ կոշտ հայտարարություններ և վիրավորական արտհայտություններ հնչեցնում ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսների, այլ նաև օտարերկրյա պաշտոնակիցների հասցեին։

«Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել և կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին։ Նա [Պուտինը] շատ խելացի և շքեղ պատասխան է տվել»,- թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Թուրքիայի առաջնորդը։

ԱՄՆ նախագահը, ABC հեռուստաընկերության հետ զրույցում, լրագրողի հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ Պուտինը մարդասպան է, Բայդենը պատասխանել է․ - «Ըհը, այո»։ Ի պատասխան՝ Կրեմլի ղեկավարը առողջություն է մաղթել Բայդենին։

XS
SM
MD
LG