Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ի համար ընդունելի է Փաշինյանի հայտնած ընտրությունների օրը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնում է, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։

Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետն ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման իրենց պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։

«Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է», - գրել է Մարուքյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մարուքյան ավելի վաղ նշել էր, որ կողմ են արտահերթ ընտրություններին, եթե ընտրությունները տեղի ունենան մինչև հունիսի 1-ը։

XS
SM
MD
LG