Աշխարհում կորոնավիրուսի ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 116.5 միլիոնը: COVID-19 հիվանդությունից մահացել է մոտ 2 միլիոն 590 հազար մարդ:
Վարակակիրների և մահացության վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ ախտահարվել է ավելի քան 29 միլիոն մարդ, և մահացել է ավելի քան 525 հազար հիվանդ:
Մեծ Բրիտանիայում անցած 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի 4 հազար 712 նոր դեպք, ընդհանուր հաշվով Միացյալ Թագավորությունում վարակվել է ավելի քան 4 միլիոն 230 հազար մարդ, մահացել է ավելի քան 124.5 հազար հիվանդ:
Երեկվանից Բրիտանիայում սկսել են թուլացնել կարանտինի սահմանափակումները, տարրական դպրոցների աշակերտները վերադարձել են դպրոցներ, ընտանիքների մեկական ներկայացուցիչներ կարող են այցելել ծերանոցներում գտնվող ազգականներին:
Իշխանությունները նաև նշում են, որ բնակիչները պետք է զգոն լինեն և պարտադիր հետևեն դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին: