Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 525 հազարը


ԱՄՆ - Կորոնավիրուսի զոհը, Հյուսթոնի հիվանդանոց, Տեքսաս նահանգ, արխիվ
ԱՄՆ - Կորոնավիրուսի զոհը, Հյուսթոնի հիվանդանոց, Տեքսաս նահանգ, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 29 միլիոն մարդ, մահացածների թիվը գերազանցել է 525 հազարը: Այդ տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Անցած կիրակի օրը Միացյալ Նահանգներում գրանցվել է 43 հազար 133 նոր ախտահարում, ընդ որում 3 հազար 37 հիվանդների մոտ հայտնաբերվել է վիրուսի այսպես կոչված «բրիտանական տարբերակը»:

Ամերիկացի առաջատար համաճարակաբան, կորոնավիրուսի հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ Նահանգներում տեղական իշխանությունները պարտավոր են խստորեն հետևել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի կատարմանը:

Նա ասել է, որ երկրում հնարավոր կլինի թուլացնել կարանտինի ռեժիմը միայն այն դեպքում, եթե օրական գրանցվող ախտահարումների թիվը 10 հազարից քիչ լինի:

XS
SM
MD
LG