Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մարտի 2-ից նախագահ Արմեն Սարգսյանից որևէ դիմում չի ստացել


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ

Սահմանադրական դատարանը մարտի 2-ից որևէ դիմում չի ստացել նախագահականից։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բարձր դատարանն ստացել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ Հայաստանի նախագահի դիմումը։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին հայտարարել էր, որ չի ստորագրում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և առանձին դիմումով Սահմանադրական դատարան է դիմելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։

Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը վարչապետը նախագահին էր ներկայացրել փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։

XS
SM
MD
LG