Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» շաբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 15։00-ին հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում։
Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է շարժման անդամները փակ են պահում պողոտան։
Շարժումը՝ կողմ լինելով արտահերթ ընտրություններին, առաջարկել է իր սցենարը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո ընտրություններ։