Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է «Հայրենիքի փրկության շարժման» անդամներին


«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ խոսել են ԶՈւ ԳՇ պետի ազատման որոշման շուրջ։

«Խոսել ենք ԶՈւ ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանդրական դատարան ուղարկել է, թե՝ ոչ։ Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի», - ասաց Վանեցյանը։

Ավելի ուշ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ էր համարել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին երեկ հրապարակած դիրքորոշումը և շտապ հանդիպում էր պահանջել նախագահի հետ:

Արմեն Սարգսյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հրամանագիրը չի ստորագրել, փոխարենը ՍԴ-ում վիճարկում է զինծառայության մասին օրենքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG