Մատչելիության հղումներ

Բելառուսը խստացրեց չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը 


Բելառուսում ուժի մեջ է մտնել վարչական իրավախախտումների մասին թարմացված կարգը, որով խստացվում է չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը։

Բացի այդ պատասխանատվություն է սահմանվել արգելված խորհրդանշանների օգտագործման, ցույցերին երեխաների մասնակցության համար։

Բելառուսում շուրջ 7 ամիս է չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների, որի համաձայն 6-րդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում։

Անցած տարվա օգոստոսին 9-ին տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո Բելառուսի ընդդիմության առաջնորդները կա՛մ բանտարկվել, կա՛մ հայտնվել են արտասահմանում։ Ի պատասխան՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ ։

XS
SM
MD
LG