Մատչելիության հղումներ

Գարեգին Նժդեհի հրապարակում ավարտվեց Փաշինյանի առաջնորդած երթը


Քիչ առաջ Գարեգին Նժդեհի հրապարակում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքին հաջորդած երթը:

Վարչապետը նշեց, որ կամ նախագահը պետք է ստորագրի Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը, կամ Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական տա:

Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, Փաշինյանը խոսեց ընտրությունների հավանականության մասին` նշելով, սակայն, որ դա պետք է ժողովուրդը որոշի: Նաև նկատեց, որ կոնսուլտացիաների միջոցով դա պետք է որոշվի:

Հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի կողքին էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, սակայն ներկա չէր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ նա ներկա չէ, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց:

«Մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, թավիշին վերջ է դրվելու, վերջ թավիշին», - հանրահավաքի ավարտին հայտարարել էր Փաշինյանը՝ միևնույն ժամանակ կոչ անելով ընդդիմադիրներին՝ դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նշենք նաև, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» որոշել է գիշերն անցկացնել Ազգային ժողովի շենքի մոտ։ Շարժման անդամները փակել են Բաղրամյան պողոտան և շրջափակել խորհրդարանի շենքը։

XS
SM
MD
LG