Մատչելիության հղումներ

«Պատասխանատուները կպատժվեն, եթե իհարկե պարզվի, որ մեր պաշտոնյաները թերացել են»․ վարչապետը՝ IDEX-2021-ին նմուշների տեղ չհասնելու մասին


Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի ցուցանմուշների տեղ չհասնելու հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն է նշանակել։

Այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ պատասխանատուներն ի հայտ կբերվեն և կպատժվեն, եթե «իհարկե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»։

Փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, ուր ներկայացվելու էին IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարեց, որ պատճառը ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրներն են և որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով սկսվում է ծառայողական քննություն։

XS
SM
MD
LG