Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները Հայաստանի դեմ ցուցմունք են. Ռուբեն Ռուբինյան


«Ազատության» հյուրը Ազգային ժողովի պատգամավոր («Իմ քայլը»), խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ձեր մեծախոսության մասին են բավական թափանցիկ ակնարկներ հնչում, որ անընդհատ ասել եք բանակցությունները սկսում ենք մեր կետից, այնինչ սեղանին Լավրովի պլանն է եղել, փոքր մարտը ներկայացրել եք որպես Սարդարապատ, նոր պատերազմի դեպքում նոր տարածքներ էիք խոստանում․․․ Ըստ էության, իր ասածն ինչ է՝ ես քիչ եմ խոսել, բայց տարածքները պահել եմ։

Ռուբինյան․ - Նախ, ես մի անհանգստացնող բան եմ տեսնում և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի հայտարարություններում․ միտում Հայաստանի դեմ կեղծ ցուցմունքներ տալու։ Որովհետև մեկ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իբր Հայաստանը թիրախավորել է պատերազմի ընթացքում Գյանջայի խաղաղ բնակչությանը, ինչը սուտ է, էսպիաի բան չի եղել։ Հետո ասում է, որ մինչ այդ Ստեփանակերտի միայն ՊԲ-ին էին հարվածում ադրբեջանցիները կամ էլեկտրացանցին, հետո մենք իբր Գյանջային ենք հարվածել, որից հետո սկսել են Մարտունին ու Ստեփանակերտը թիրախավորել․․․ խայտառակություն ուղղակի։ Մեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ հուլիսյան մարտերը Հայաստանն է հրահրել․․․ հասկանո՞ւմ եք ինչ ա տեղի ունենում։ Հայաստանի երկու նախկին նախագահներ Հայաստանին մեղադրում են սկզբից հուլիսյան մարտերը հրահրելու մեջ, հետո տարբեր հայտարարություններով պատերազմը հրահրելու մեջ, հետո պատերազմի ընթացքում խաղաղ բնակչություն թիրախավորելու մեջ․․․ սա ի՜նչ խայտառակություն ա։ Ես իրենց էդ հայտարարությունները տեսնում եմ ադրբեջանական մամուլում անընդհատ։ Եվ երկրորդը, շահարկվող հարցը բանակցությունները սեփական կետից սկսելու [մասին]։ Որևէ մեկը երբևէ չի ասել, որ մենք իշխանության գալուց հետո ջնջել ենք ամեն ինչ և սկսել ենք զրոյից։ Խոսքը հետևյալի մասին է եղել, որ երբ վարչապետ Փաշինյանին հարցրել են՝ իսկ Դուք ո՞ր կետից եք սկսում, ասել ա՝ իմ սեփական կետից՝ նկատի ունենալով ոչ թե բանակցությունների բովանդակությունը, այլ իր վերաբերմունքը այդ բովանդակությանը։ Որովհետև ի վերջո մենք հասել էինք մի կետի (ինչը հաստատում է Սերժ Սարգսյանը), այսինքն՝ մեր ստացած ժառանգությունը հետևյալն էր․ պիտի հանձնվեին 7 շրջանները՝ 5+2 ֆորմատով, հեղհեղուկ խոստման դիմաց, առանց կարգավիճակի հստակեցման և առանց նույնիսկ դեպի կարգավիճակի հստակեցում տանող որևէ կոնկրետ ճանապարհի։

«Ազատություն»․ - Ասում է [Սերժ Սարգսյանը]՝ ես «ոչ մի թիզ»-ական չեմ եղել, բաց ասել եմ Աղդամը իմ հայրենիքը չէ, իսկ ահա դուք, ձեր կուսակիցները, Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը նկարվում էիք Աղդամում, ասում էիք՝ Աղդամը իմ հայրենիքն է․․․

Ռուբինյան․ - Իհարկե շատ մանիպուլյատիվ մեջբերում է։ Ընդհանրապես, ես կարծում եմ, էստեղ մենք մի մեծ երեշպաշտության հետ գործ ունենք։ Որովհետև ինչ է ստացվում․ 97-8 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակը, և Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և իր ընկերները մերժում էին այդ տարբերակը։ Նրանք համարում էին, որ պետք է գնալ հակամարտության ակտիվ սառեցման, նրանք համարում էին, որ տարածքներ հանձնել այդ պահին պետք չէ, կամ պետք չէ ընդհանրապես, և այդ պատրվակով, կրկնում եմ՝ պարտրվակով և ոչ պատճառով, տեղի ունեցավ Հայաստանում մինիիշխանափոխություն։ Դրանից հետո քսան տարի սկզբից Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը գնում-բանակցում էին տարածք հանձնելու շուրջ, թե ինչպես և երբ ենք մենք հանձնելու տարածքները։ Հետո էկել են և մեր հանրությանը ասել են, որ տարածք հանձնողը դավաճան է, ոչ մի թիզ հող և այլն, և այլն։ Այսինքն՝ իրենց բարեկամների, իրենց փեսաների մեդիա ռեսուրսներն են ծառայեցրել դրան․․․ և այսպես շարունակ։ Հետո, օրինակ, 2007 թվականին, երբ որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցրել են՝ այ, Լևոն Տեր-Պետրոսյանը (որը նույնպես նախագահի թեկնածու էր), ասել է, որ նախագահ դառնալու դեպքում երկու թե երեք տարի հետո հրաժարական է տալու, ինչպե՞ս կմեկնաբանեք, նա ասել է՝ հա, որովհետև երեևի 2-3 տարին բավական կլինի Ղարաբաղը տալու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG