Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) փոխանցմամբ, որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։
Ծառայությունը նշում է, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:
Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
ԱԻՊԾ-ն նշում է, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: