Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակնեևի պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։
Փոխարենն, ըստ ԱԻՊԾ-ի, ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:
Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: