Երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են երկու երկրների նախագահների՝ նույն օրը ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված թեմաները։
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել էին նաև ղարաբաղյան խնդրին, թուրքական կողմը հաղորդել էր, թե նախագահ Էրդողանն առաջարկել է Ղարաբաղում ճանապարհների վերականգնման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանդիպում անցկացնել ռուս, ադրբեջանցի և թուրք փորձագետների մասնակցությամբ։
Պաշտոնական Կրեմլի հաղորդագրության մեջ, սակայն, Թուրքիայի նախագահի այս առաջարկի մասին որևէ բան չի ասվում։