Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան, տեղեկացնում է նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության, բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում:
Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Օրեր անց նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։