Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, տեղեկացնում է նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության, առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:
Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, Հանրապետության նախագահը կշարունակի քննարկումները:
Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Օրեր անց նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։