Մատչելիության հղումներ

Նախագահը տեղափոխվել է հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, երկկողմանի թոքաբորբով


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է նախագահի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության, հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Վիրահատությունից հետո Արմեն Սարգսյանի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել, նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակում էր հեռավար։

Օրեր անց նախագահի գրասենյակը հաղորդեց, որ մեկուսացման մեջ գտնվող Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, նա բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը, վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահը կվերադառնա Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG