Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» հանդիպել է Փաշինյանին. արձանագրվել է` «հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

«Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս տարեվերջին վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում էր, որ իրենց օրակարգով նախ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովը Վազգեն Մանուկյանին ընտրի ժամանակավոր վարչապետ, և արտահերթ ընտրություններն անցկացվեն մեկ տարի անց։ Շարժմանն անդամակցող ու սատարող ուժերը իշխանության արտահերթ ընտրությունների օրակարգը մերժում են։

XS
SM
MD
LG