Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը, տարածաշրջանային այցի շրջանակներում, այսօր Թուրքիայից ժամանել է Նախիջևան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այցի նպատակն է համագործակցության նոր ձևաչափ հիմնել` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Առաջարկը քննարկելու համար արտգործնախարար Զարիֆը ավելի վաղ այցելել էր Մոսկվա, Բաքու, Երևան, Թբիլիսի և Ստամբուլ:
«Մենք կողմ ենք տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը, և կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից», - երեկ Զարիֆի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: