«Թուրքիայի իշխանությունները համաձայն են ընդարձակել համագործակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - այսօր Ստամբուլում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում։
«Անհրաժեշտ է նպաստել հրադադարի ամրապնդմանը, այնպես որ, մենք ծրագրում ենք համագործակցել 3+3 ձևաչափով», - ասել է Չավուշօղլուն։
Գործընկերության այդ առաջարկը ներկայացրել է պաշտոնական Թեհրանը, այն նախատեսում է նոր պլատֆորմ ստեղծել 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ։
«Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պետք է ստեղծվեն նախադրյալներ»,-այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարը, ով ավելի վաղ այս հարցի շուրջ հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի առաջնորդների հետ։