Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը ժամանեց Թբիլիսի


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, Թբիլիսի, 28-ը հունվարի, 2021թ․
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, Թբիլիսի, 28-ը հունվարի, 2021թ․

Տարածաշրջանային այցի շրջանակում Վրաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Թբիլիսիում այսօր Զարիֆը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի, նախագահի, արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Վրաստան է այցելում Ադրբեջանից, Ռուսաստանից, Հայաստանից հետո և նախատեսում է լինել նաև Թուրքիայում։

Զարիֆն ավելի վաղ կողմ է արտահայտվել տարածաշրջանային վեցակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, համագործակցության նախաձեռնությանը։

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համատեղ ձևաչափի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ Մոսկվան օկուպացրած է պահում երկրի տարածքների 20 տոկոսը։

XS
SM
MD
LG