Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կժամանի Հարավային Կովկաս


Հաջորդ շաբաթ մեկնարկում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երեք պետություններ և Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է իրանական Mehrnews լրատվական գործակալությունը։

«Նախատեսում եմ այցելել այն երկրներ, որոնք կարող են աշխատել Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամի հանգուցալուծման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ», - հայտարարել է Զարիֆը։ Իրանի արտգործնախարարի խոսքով` պաշտոնական Թեհրանը այժմ ակտիվ շփումների մեջ է նաև Թուրքիայի իշխանությունների հետ։

«Երեկ երեկոյան ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ», - նշել է Զարիֆը։ Նրա խոսքով` հեռախոսային բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք խնդիրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG