Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 97 միլիոն 400 հազարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 2 միլիոն 100 հազար մարդ:
Ջոնս Հոփքինսի համալսարանի փոխանցմամբ, ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 25 միլիոն 114 հազարին, մահացել է շուրջ 420 հազար հիվանդ: Միացյալ Նահանգները համարվում է կորոնավիրուսից առավել տուժած երկիրն աշխարհում:
Մեծ Բրիտանիայում ընդհանուր հաշվով վարակվել է շուրջ 3 միլիոն 648 հազար մարդ, մահացել է շուրջ 98 հազար մարդ:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Թվիթերով տեղեկացրել է կորոնավիրուսով վարակվելու մասին: Այդ երկրում ախտահարվել է ավելի քան 1 միլիոն 750 հազար մարդ, մահացել է շուրջ 150 հազար հիվանդ: