Նիդերլանդներում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ՝ դադարեցնելու համար անկարգություններն ու ցույցերը ընդդեմ կառավարության՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների:
Բողոքի ցույցերը ցրելուց հետո խանութներ են կողոպտվել, Ամստերդամում ցուցարարներն աղբամաններ են այրել:
Հարյուրավոր մարդիկ մասնակցել են իշխանությունների կողմից արգելված ցույցերին: Նրանցից շատերն առանց դիմակի էին և չէին պահպանում սոցիալական հեռավորություն:
Առնվազն 30 մարդ է բերման ենթարկվել: Երկրի ամբողջ տարածքում ավելի քան 3,5 հազար մարդ տուգանվել է պարետային ժամը խախտելու համար:
Դեկտեմբերի կեսերից Նիդերլանդներում գործող սահմանափակումները խստագույններից են Եվրոպայում: