87 տարեկանում մահացել է աշխարհահռչակ հեռուստալրագրող, CNN հեռուստաընկերության նախկին աստղ Լարրի Քինգը:
Այս տարվա հունվարի սկզբին CNN-ը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված Քինգին տեղափոխել են Լոս Անջելեսում գտնվող Cedars Sinai հիվանդանոց:
Լարրի Քինգը CNN-ում է աշխատել 1985-2010 թվականներին: Նա հարցազրույցներ է վարել աշխարհի քաղաքական գործիչների, ընկերությունների ղեկավարների և շոուբիզնեսի աստղերի հետ:
Նրա Larry King Live հեռուստածրագրերին հետևել են տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողներ ԱՄՆ-ում և արտասահմանում:
Քինգը համարվել է հարցազրույցի ժանրի վարպետ և մեծ հարգանք է վայելել ամբողջ աշխարհի լրագրողների շրջանում:
Քինգը հեղինակել է նաև բազմաթիվ գրքեր՝ այդ թվում հարցազրույցներ վարելու նրբությունների մասին:
Լրագրողի ակտիվ աշխատանքի հետ մեկտեղ Քինգը զբաղվել է նաև բարեգործական առաքելությամբ: