Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային սահմանափակումները աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում, Բեռլին, հունվար, 2021թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում, Բեռլին, հունվար, 2021թ․

Մեծ Բրիտանիան պարտադիր 14-օրյա կարանտին է սահմանել երկիր ժամանող բոլոր անձանց համար:

Կանխատեսվում է, որ Ավստրալիան սահմանները փակ կպահի մինչև այս տարվա վերջ:

Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկ այլ շտամ։ Ըստ նախնական տվյալների՝ այն տարբերվում է նախկինում հայտնաբերված բոլոր շտամներից: Կանցլեր Անգելա Մերկելը խորապես մտահոգված է, այսօր սպասվում է նրա ասուլիսը քովիդի հետ կապված:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերացրել է Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից և Շենգենյան գոտուց Միացյալ Նահանգներ մեկնելու սահմանափակումները: Սակայն երեկ Ջեն Փսակին, ով աշխատելու է որպես ընտրյալ նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղար, երբ նոր վարչակազմը հունվարի 20-ին ստանձնի իր պարտականությունները, Twitter-ում գրել է, որ իրենց բժշկական թիմի խորհրդով՝ վարչակազմը մտադիր չէ վերացնել սահմանափակումները:

XS
SM
MD
LG