Գերմանիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի համաճարակը զսպելու լրացուցիչ միջոցառումների մասին:
Մասնավորապես, երկրի բնակիչները հասարակական տրանսպորտում և խանութներում պետք է լինեն միայն բժշկական կամ քիթն ու բերանը լավ փակող այլ դիմակներով: Նախկինում հասարակական տրանսպորտում և խանութներում թույլատրվում էին ավելի քիչ պաշտպանող կտորե դիմակներ:
Դպրոցներն ու մանկապարտեզները Գերմանիայում փակ կմնան մինչև փետրվարի 14-ը:
Իշխանությունները գործատուներին հորդորում են հնարավորինս շատ աշխատողների տեղափոխել հեռավար աշխատանքի: Երկրի բոլոր բնակիչներին խնդրում են նվազագույնի հասցնել շփումները: