Եվրամիության անդամ երկրների ղեկավարները քննարկում են «ոչ էական» ճամփորդությունների նոր սահմանափակումների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ առցանց գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում:
«Մենք գիտենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ոչ պարտադիր ճամփորդությունները սահմանափակելու համար: Եվ առաջիկա օրերին ու շաբաթներին մենք կաշխատենք այս գաղափարի վրա», - նշել է նա:
Եվրամիության սահմանները պետք է բաց մնան կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, բայց ոչ էական ճանապարհորդությունները պետք է խստորեն սահմանափակվեն, ընդգծել է Միշելը: