Մատչելիության հղումներ

Եվրոպան փորձում է արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերը


Եվրոպան փորձում է արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավի տեմպերը՝ հուսալով, որ դա կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Բայց որոշ երկրներ պահանջել են ավելի շատ տեղեկություններ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի վերաբերյալ, երբ Նորվեգիան հաղորդել է ենթադրաբար դրա հետ կապված մահվան 23 դեպքի մասին։

Պատվաստվածների թվով Իտալիան համարվում է Եվրոպայում առաջինը, որտեղ արդեն ավելի քան 1 միլիոն պատվաստված մարդ կա, սակայն կարանտինային միջոցառումները չեն չեղարկվում. Լոմբարդիան, Սիցիլիան դեռ «կարմիր գոտիներ» են:

Ավստրիան երրորդ անգամ երկարացնում է սահմանափակումները՝ մինչև փետրվարի 7-ը, վարակի բարձր տեմպերը նվազեցնելու նպատակով:

Ռուսաստանի մարզերում այսօրվանից սկսվում է բնակչության բոլոր շահագրգիռ խմբերի զանգվածային պատվաստումը: Ռուսաստանցիները կարող են անվճար պատվաստվել գրանցված երկու պատվաստանյութերից մեկով` Sputnik V-ով կամ EpiVacCorona-ով:

XS
SM
MD
LG