Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը գլխավորում է կորոնավիրուսից առավել տուժած երկրների ցանկը


Pfizer-BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը, արխիվ
Pfizer-BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը, արխիվ

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 23 միլիոն 920 հազարը:

Ամերիկայում այդ վիրուսի հարուցած Covid-19 հիվանդությունից մահացել է մոտ 400 հազար մարդ:

Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները համարվում է աշխարհում կորոնավիրուսից ամենատուժած երկիրը:

ԱՄՆ-ում վարակվածների թիվը կազմում է ամբողջ աշխարհում վարակված մարդկանց ավելի քան 25 տոկոսը:

CBS News հեռուստակայանի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է վիրուսի դեմ պատվաստանյութի տրամադրման կարգից և արագությունից, իսկ մոտ 57 տոկոսն էլ նշել է, թե պատկան մարմինները հստակ պարզաբանումներ չեն տալիս վակցինայի կիրառման մասին:

XS
SM
MD
LG