Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ COVID-19- ի դեմ կոլեկտիվ իմունիտետ այս տարի դժվար թե ձևավորվի, նույնիսկ այն դեպքում, երբ երկրներն ընդլայնում են պատվաստումների ծրագրերը:
Եվրոպայից մինչև Ամերիկա և Ասիա վիրուսը դիմակայուն է՝ չնայած ամիսներ տևած տարատեսակ սահմանափակումներին, որոնք ուղղված էին համաճարակի ճնշմանը: Երկրները հիվանդության տարածման ֆոնին ապավինում են զանգվածային պատվաստումների արշավներին, մինչդեռ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության 70-80 տոկոսին: