Մատչելիության հղումներ

Գերմանիայում կարանտինը կարող է երկարաձգվել ևս 8-10 շաբաթով


Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հերթ Բեռլինում, 26-ը դեկտեմբերի, 2020թ․
Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հերթ Բեռլինում, 26-ը դեկտեմբերի, 2020թ․

Գերմանիայում կարանտինը կարող է երկարաձգվել ևս 8-10 շաբաթով: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:

Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր երկրում գրեթե 2 միլիոն դեպք է հաստատվել, մահացությունը բարձր է մնում:

Եվրամիության կողմից հաստատված երկրորդ պատվաստանյութը `արտադրված Moderna ընկերության կողմից, սկսել է մեծ քանակությամբ մուտք գործել պատվաստումների եվրոպական կենտրոններ: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունն արդեն պայմանագրեր է կնքել վեց լաբորատորիաների հետ և քննարկում է ևս մի քանի «թեկնածուների»:

Քաղաքական գործիչները պնդում են, որ պատվաստանյութերն ամենաարդյունավետ լուծումը կապահովեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG