Մատչելիության հղումներ

Եվրամիությունը արտոնեց Moderna պատվաստանյութի կիրառումը


Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը
Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը

Եվրամիության կառույցները վավերացրել են Moderna ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառելու որոշումը: Նիդերլանդները կլինի առաջին երկիրը, որը կստանա այդ վակցինան:

Թույլտվությունն արձակել է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որը հետագայում վավերացրել է Եվրոպական հանձնաժողովը:

Այդ գործակալությունը երկու շաբաթ առաջ արդեն արտոնել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութի կիրառումը:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 85 միլիոնը, մահացել է մոտ մեկ միլիոն 900 հազար մարդ:

Մասնագետների համոզմամբ, աշխարհում արդեն կիրառվող մի քանի տեսակի վակցինաները թույլ կտան այս տարվա ընթացքում կանխել համավարակի տարածումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG