Մատչելիության հղումներ

ԵՄ անդամ երկրներում այսօր մեկնարկել են զանգվածային պատվաստումները


Եվրոպական միության անդամ երկրներում կիրակի օրը պաշտոնապես մեկնարկել են կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները։ Արշավի մեկնարկի մասին են հայտնում Իտալիան, Չեխիան, Կիպրոսը։

Եվրամիության 450 միլիոն բնակիչներից առայժմ պատվաստվել կարող են միայն տարեցները և ռիսկային գոտում գտնվող անձինք։ Գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer ընկերությունների համատեղ արտադրանքը համարվող պատվաստանյութը Եվրամիության երկրներ է հասել դեկտեմբերի 25-ին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Թվիթերում գրել է, որ ծանր տարին այդպիսով մոտենում է ավարտին, և այդ էջը կարելի է փակել։

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում հատել է 80 միլիոնի շեմը, վարակի հետևանքով մահացել է ավելի քան 1 միլիոն 700 հազար մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով՝ կորոնավիրուսը վերջին համաճարակը չէ, որին բախվում է մարդկությունը։

«Պատմությունը հուշում է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի»,- ասել է Գեբրեյեսուսը։

XS
SM
MD
LG