Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 337-ով, բուժվածներինը՝ 419-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 2096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` առողջացածների թիվն ավելացել է 419-ով, գրանցվել է 7 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 հազար 131 դեպք, որոնցից 149 հազար 312-ը` առողջացած, 2929-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9190 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 608 հազար 905 թեստավորում:

XS
SM
MD
LG