Մատչելիության հղումներ

ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել


Ազգային ժողովի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է ՔՕ հարուցվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), հայտնում են ոստիկանությունից: Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ:

Ոստիկանության հաղորդմամբ` քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։

Ըստ ոստիկանության հաղորդագրության` մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևանի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն:

XS
SM
MD
LG