Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը դատապարտում է ԱԺ-ի մոտ տեղի ունեցած այսօրվա միջադեպը


Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է այսօր Ազգային ժողովի մուտքերից մեկի հարևանությամբ պատգամավորների հետ կապված միջադեպերը: ՄԻՊ-ը հայտարարության մեջ նշում է, որ դրանք անընդունելի երևույթներ են` որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս բռնություն գործադրել չի կարելի, պետք է բացառել միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը, և սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։ Չնայած տեղում բազմաթիվ ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, բախումներ են եղել պատգամավորների և ցուցարարների միջև։

«Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ուղղված այդ միջադեպերի վերաբերյալ հարցումները՝ իրազեկում ենք, որ դրանցից բոլորի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, պատրաստվում են իրավապահ մարմիններին ուղղված հարցումներ՝ ստանալու համար տեղեկություններ նրանց գործողություների, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկելու համար:

Հաշվի առնելով կոնկրետ շեշտադրումներով հարցումները՝ ևս մեկ անգամ հատուկ պարզաբանում ենք ֆորմուլան. եթե ինչ-որ մեկը, ով չունի պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, բռնություն է գործադրում մեկ այլ կոնկրետ՝ պաշտոն ունեցող կամ պաշտոն չունեցող անձի նկատմամբ, այսինքն՝ գործ ենք ունենում երկու կամ ավելի անձանց մասնակցությամբ բռնության առերևույթ հակաիրավական կոնկրետ արարքի հետ, ապա այդ կոնկրետ արարքով բռնություն գործադրող կոնկրետ անձին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին քրեաիրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ: Նույն սկզբունքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ առանձին-առանձին կոնկրետ իրավական գնահատականների արժանացնելն այն անձանց արարքները, ում միջև կոնկրետ իրավիճակում տեղի է ունեցել փոխադարձ բռնություն կամ ծեծկռտուք, ինչպես նաև որոշել այդ կոնկրետ արարքների մասով նրանցից ով է մեղավոր և ով է անմեղ», - նշում է Արման Թաթոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG