Մատչելիության հղումներ

Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ

Երևանում են ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախ հանդիպում կունենան Արտաքին գործերի նախարարությունում, ապա Կառավարությունում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Շաբաթ օրը Բաքվում համանախագահներին շատ կոշտ ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և որ ինքը չի հրավիրել նրանց Բաքու:

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ որոնել ՝ հաշվի առնելով կողմերի կամքը:

Համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում լարվեց իրադրությունը Արցախում:

XS
SM
MD
LG