Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանագրով նրան կփոխարինի Վահրամ Դումանյանը:
Արայիկ Հարությունյանը 2018-2019թթ. եղել է կրթության և գիտության նախարար, իսկ 2019-ի հունիսի 1-ին նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
Վահրամ Դումանյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ավելի վաղ կառավարությունում իրենց պաշտոններից ազատվել էին Դավիթ Տոնոյանը, Զարուհի Բաթոյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Զոհրաբ Մնացականյանը: