Մատչելիության հղումներ

Նշանակվել են պաշտպանության, ԱԻ և սոցապ նոր նախարարներ


Նախագահի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Նոր նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը: Վերջինս 2018-ի հուլիսին նշանակվել էր վարչապետի խորհրդական: Զարուհի Բաթոյանը նախարարի պարտականությունները կատարում էր նախորդ տարվա հունվարից:

Օգոստոսից վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար: Դավիթ Տոնոյանն ազատվել է նախարարի պաշտոնից: Հարությունյանը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարել է 1999-2000 թվականներին: Մեկ տարի առաջ վարչապետի միջնորդությամբ նախագահ Արմեն Սարգսյանը վերականգնել է Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը, որից ռազմական և քաղաքական գործիչը զրկվել էր 2002 թվականի հուլիսին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Նորանշանակ նախարարը զինված ուժերի գեներալ-մայոր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018-ից Արտակարգ իրավիճակների նախարարությունը գլխավորող Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է նախարարի պաշտոնից:

Նշենք նաև, որ օրեր առաջ էլ աշխատանքից ազատվել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, նոր նախարարը Արա Այվազյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG