Հրաժարական է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը։
2018-ից Արտակարգ իրավիճակների նախարարությունը գլխավորող Ցոլակյանն այսօր դիմավորել էր առաջնագծից վերադարձող ԱԻՆ փրկարարների գումարտակին և հայտարարել, որ իր ձեռքերն արդեն ազատ են։
Ցոլակյանը Փաշինյանի գլխավորած կառավարության երկրորդ նախարարն է, ով հեռանում է Արցախում պատերազմի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո։ Երեկ էլ իր պաշտոնից հեռացավ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։