Մատչելիության հղումներ

Եվրոպայում մոլեգնում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը


Բժիշկները հատուկ հիվանդանոց են փոխադրում կորոնավիրուսով վարակվածին, Բրյուսել, 28 հոկտեմբերի, 2020թ.
Բժիշկները հատուկ հիվանդանոց են փոխադրում կորոնավիրուսով վարակվածին, Բրյուսել, 28 հոկտեմբերի, 2020թ.

Եվրոպայում մոլեգնում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, մեծ թվով երկրներում նոր սահմանափակումներ են մտցնում:

Ֆրանսիայոում սահմանում են երկշաբաթյա «լոքդաուն», անցած 24 ժամում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 33 հազար մարդ, ընդհանուր հաշվով վարակվածների թիվը մոտեցել է մեկ միլիոն 890 հազարին, մահացածների թիվը մոտենում է 43 հազարին:

Իսպանիայում վարակվել է ավելի քան մեկ միլիոն 437 հազար մարդ, մահացել է ավելի քան 40 հազար 460 հիվանդ:

Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է մեկ միլիոն 66 հազարը, մահացել է շուրջ 38 հազար մարդ:

Իտալիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Բրիտանիան և Միացյալ Նահանգներն ակտիվ աշխատանք են կատարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG