Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել


Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամերին երկրի տարածքում կորոնավիրուսի 2 հազար 401 նոր դեպք է արձանագրվել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ օրում COVID-19-ի հետևանքով 20 մարդ է մահացել։

Վարակակիրների կեսից ավելին կենտրոնացած է Վրաստանի երեք խիտ բնակեցված շրջաններում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, Աջարիայի ինքնավար հանրապետությունում և Իմերեթիի երկրամասում։

Վարարակիրների մեջ մեծ թիվ են կազմում բուժաշխատողները։ Վերջին 24 ժամերին կորոնավիրուս է հայտնաբերվել Վրաստանի առողջապահական համակարգի 209 աշխատակիցների մոտ։

XS
SM
MD
LG