Մատչելիության հղումներ

Պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի տարածքում 30 ադրբեջանական ԱԹՍ է խոցվել


Պատերազմի մեկնարկից ի վեր միայն Հայաստանի տարածքում 30 ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել, դրանց մեծ մասը Գեղարքունիքի մարզում:  Երեկ ուշ երեկոյան մարզում 4 անօդաչու է ոչնչացվել:

Հայաստանի Զինված ուժերի Հակաօդային պաշպանության ստորաբաժանումները ԱԹՍ-ներից մեկը Շատջրեքում, երկուսը Մեծ Մասրիկ-Սոթք հատվածոմ, չորրորդ էլ Ակունք գուղում են խոցել:

Վարդենիսում ու շրջակա բնակավայրերում մարդ չկա, որ լսած չլինի անօդաչուի ձայն կամ էլ Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի արդյունքում առաջացած պայթյունները: Ասում են` դրանք արդեն առօրյայի մի մաս են դարձել:

«Ձայներն էլ էի լսում, ռակետներն էլ էի տեսնում»,- ասաց բնակիչներից մեկը։

«Միշտ էլ լինում ա, պատերազմ ա։ Բայց մերոնք լավ էլ դիմադրում են», - հավելեց մյուսը։

Գեղարքունիքի մարզի բնակիչներն արդեն ձայնով տարբերում են, թե երբ է հերթական թռչող սարք շարքից հանվում: Անգամ հաշվում են, թե քանի անօդաչու է խոցվում:

Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքեր կիրառելու դեպքերին նաև Հայաստանի գլխավոր դատախազությունն է անդրադրաձել: Գերատեսչությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմը խախտել է Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձրել Հայաստանի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները:

Գլխավոր դատախազությունում արդեն քրեական գործ է հարուցվել ագրեսիվ պատերազմի և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հոդվածներով։

XS
SM
MD
LG