Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Սոթքի և Կութիի դպրոցները


Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնասված դպրոց Գեղարքունիքի մարզում, 2020
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնասված դպրոց Գեղարքունիքի մարզում, 2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։

Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG