Այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված Ռոբերտ Եղիազարյանը մահացել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները` ուղղված խաղաղ բնակչության թիրախավորմանն ու ոչնչացմանը, պետք է խստագույնս դատապարտվեն»,- գրել է Սանոսյանը: